Մարզեր

Գանձակում ոռոգման ջրատար է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Գանձակում ոռոգման ջրատար է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքները։

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գանձակի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 25 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի կառուցում՝ 2 կիլոմետր երկարությամբ, մետաղական խողովակներով։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի մայիսին, կավարտվեն այս տարվա ընթացքում։

Ծրագրի իրականացման արդյունքում Գանձակում ոռոգելի կդառնա 250 հեկտար տնամերձ հողամաս։ 

Ծրագրից կօգտվի շուրջ 250 տնտեսություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում