1 րոպեի ընթերցում
Երևանի հանրային տրանսպորտի թիվ 46 երթուղու վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հարգելի՛ գործընկերներ, հերթական անթույլատրելի միջադեպն է տեղի ունեցել հասարակական տրանսպորտում․ 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն»,- գրել է Կոստանյանը։