Իսրայելը Իրանի վրա հարձակվեց՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելը կանխելու համար. Սոբհանի

2 րոպեի ընթերցում

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իսրայելը իրանի վրա զինված հարձակում իրականացրեց, որպեսզի կանխի Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնության գալը Իրանի միջուկային ծրագրի հարցով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանն այդ մասին հայտարարել է հունիսի 27-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը։ 

«Ընդհանրապես Իրանի կողմից որևիցե սպառնալիքի բացակայության պայմաններում մենք զինված հարձակման ենթարկեցինք իսրայելական ռեժիմի և նրա աջակիցների կողմից։ Մենք ԱՄՆ-ի հետ բանակցությունների փուլում էինք գտնվում, և Իսրայելի ռեժիմը, որպեսզի կանխեր այդ բանակցությունները, և որպեսզի համաձայնության չհանգենք ԱՄՆ-ի հետ, իրականացրեց այդ հարձակումը։ Նրանց պատճառաբանությունն այն էր, որ կանխարգելիչ հարձակում են իրականացրել Իրանի կողմից սպառնալիքները կանխելու համար, ինչն անօրինական ու անտրամաբանական պատճառաբանություն էր»,- ասել է դեսպանը։

Նա հավելել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի քան 30 տարի է՝ մոլորեցնում է համաշխարհային հանրությանը՝ կապված Իրանի միջուկային խաղաղ ծրագրի հետ։ «1996  թվականից ի վեր՝ նա անընդհատ մոլորեցնում է բոլորին, թե Իրանը իբր մեկ տարի հետ, երկու տարի հետո, մինչև ամառ, մինչև գարուն միջուկային զենք կունենա։ Մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ երբևիցե չենք ձգտել միջուկային զենք ունենալ։ Այսօր էլ մենք նման նպատակ չենք հետապնդում, իսկ մեր միջուկային ծրագիրը իրականացվում է ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո։ Այդ գործակալության տեսուչներն անընդհատ այցելում և ուսումնասիրում են իրականացվող աշխատանքները, և որևիցե հաստատում չկա այն մասին, որ Իրանը շեղվել է միջուկային ծրագրի խաղաղ գործողություններից»,- նշել է Սոբհանին։ 

Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ն ի սկզբանե տեղյակ է եղել, որ Իսրայելը ցանկանում է հարձակվել Իրանի վրա և թույլ է տվել, որ դա տեղի ունենա։ 

Հայերեն English فارسی Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել