Իրան

Իրանը չի պլանավորում վերսկսել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Իրանը չի պլանավորում վերսկսել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնության չի եկել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկրի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։

«Բանակցությունների վերսկսման վերաբերյալ որևէ համաձայնություն կամ պայմանավորվածություն չի եղել։ Այս հարցի շուրջ որևէ խոստում չի տրվել, և որևէ քննարկում չի անցկացվել», - ասել է Արաղչին։

Նա նշել է, որ Իրանն ամերիկացիների հետ շփվելու «տհաճ փորձ» է ունեցել, և նրանք «դավաճանեցին բանակցությունները գործընթացի կեսին»։

Նրա խոսքով, այս փորձը կազդի Թեհրանի ապագա որոշումների վրա։

Սակայն, հավելել է նախարարը, «որոշումը, ի վերջո, կկայացվի՝ Իրանի ժողովրդի բարեկեցությունը հաշվի առնելով, այլ ոչ թե հույզերի հիման վրա»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում