Տոկիոյում արձագանքել են Իրանին հարվածները ատոմային ռմբակոծությունների հետ Թրամփի համեմատությանը

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որն Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածները համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի Հիրոսիմա և  Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ թեման բարձրացվել է լրագրողների կողմից նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի հերթական մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ձեր կողմից նշված հայտարարություններից մենք տեղյակ ենք: Ինչ վերաբերում է մեր կարծիքին իրադարձությունների նման գնահատման մասին, ապա, եթե ասենք ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ որոշակի պատմական իրադարձությունների գնահատման վերաբերյալ քննարկումը պետք է վարեն փորձագետները», - ասել է նա: 

Հայասին նշել է, որ Ճապոնիայի իշխանություններն ունեն հետևողական դիրքորոշում, որի համաձայն կարծում են, որ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունները «հանգեցրին վիթխարի թվով զոհերի, հիվանդությունների, որոնք պատճառեցին անասելի մարդկային տառապանքներ և զղջման արժանի հումանիտար իրավիճակ»: 

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի ակտիվ աշխատանքը՝ հասնելու միջուկային զենքից զերծ աշխարհի, և անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի Հիրոսիմայի և Նագասակիի ողբերգությունը չկրկնվի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանն Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածները համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունների հետ։ Նրա խոսքով՝ քաղաքների ռմբակոծությունները վերջ դրեցին պատերազմին։

Հայերեն Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին