Դեսպան Աշոտ Սմբատյանն ու Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարը քննարկել են առևտրատնտեսական ոլորտի հարցեր
1 րոպեի ընթերցում

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է երկրի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեսպան Սմբատյանը շնորհավորել է Իրակլի Բերաիային՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Դեսպանության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։