Աշխարհ

Նիդեռլանդները կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդները կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային

Նիդեռլանդները կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան հոկտեմբերին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հունիսի 24-ին հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը:

Ըստ աղբյուրի՝ հունիսի 24-ին Նիդեռլանդների Թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը հայտնել է, որ Նիդեռլանդները 175 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնում Ուկրաինային, այդ թվում ՝ ռադիոլոկացիոն համակարգերի և դրոնների համար:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում