«Երևան» բժշկագիտական կենտրոնը վերազինվել է աչքի լազերային վիրահատման նոր համակարգով
1 րոպեի ընթերցում

Կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի և տեսողական այլ խնդիրները վերացնելու նպատակով «Երևան» բժշկագիտական կենտրոնը համալրվել է լազերային վիրահատական նոր համակարգով, որը, շնորհիվ նորարարական տեխնոլոգիայի, հնարավորություն է տալիս բացառել բժշկական հնարավոր սխալները, ինչպես նաև վիրահատությունն անցկացնել առանց ցավի, իսկ հետագա ապաքինումը՝ հնարավորինս ավելի արագ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, hամակարգն ունի նախավիրահատական ախտորոշման հնարավորություն, որը ճշգրտորեն ապահովում է դրա իրականացումը և հավաքված տվյալներն ինքնաշխատ կերպով փոխանցում է լազերային համակարգին: