Չեխիայի փոխվարչապետին ներկայացվել են Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումները

2 րոպեի ընթերցում

Հայաստան կատարած այցի շրջանակում Չեխիայի փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկային ներկայացվել են սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի առաջատար թվային լուծումները, որոնք մշակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով։

Հանդիպումն անցկացրել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը, մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը և Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։

Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, ներկայացվել են թվային մի շարք կարևոր հարթակներ, այդ թվում՝

«Անձի ֆունկցիոնալության գնահատման» e-disability համակարգը,

Սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական՝ e-social.am հարթակը,

Զբաղվածության՝ e-work հարթակը։

Քննարկման ընթացքում շեշտադրվել է, որ թվային այս գործիքներն իրենցից ներկայացնում են ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց, այլև սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացման նոր տեսլական՝ ուղղված մարդկանց արժանապատիվ կյանքի ապահովմանը։

Չեխիայի փոխվարչապետն ընդգծել է ներկայացված հարթակների դերը, որոնք հետաքրքրություն են առաջացրել նաև Չեխիայի փորձի համատեքստում։ Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերը։

Հայերեն English Español

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ