Ռազմական

Սուրեն Պապիկյանը ՊՆ կենտրոնական հավաքակայանում ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը ՊՆ կենտրոնական հավաքակայանում ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ 2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 23-ին այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով նրանց բարի և անվտանգ ծառայություն:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են զորակոչին նախորդած լայնածավալ աշխատանքները, զինակոչիկների բժշկական հետազոտության կազմակերպման ընթացքը, ինչպես նաև իրականացված մի շարք այլ միջոցառումներ:

Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում