Իրանը պետք է թույլ տա ԱԷՄԳ-ի տեսուչներին ստուգել միջուկային օբյեկտները. Գրոսի

2 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչները պետք է անցկացնեն Իրանի միջուկային օբյեկտների ստուգում և արձանագրեն ուրանի պաշարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նրա ելույթի տեսանյութը տարածվել է X հարթակում ԱԷՄԳ-ի էջում։

«Նախևառաջ, մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջը: Եվ դրա համար թույլ տվեք ԱԷՄԳ-ի տեսուչներին…. վերադառնալ Իրանի միջուկային օբյեկտներ և գրանցել ուրանի պաշարները, այդ թվում, առաջին հերթին, մինչև 60% հարստացված 400 կգ ուրանը», - ասել է նա ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի արտակարգ նիստում, որը նվիրված էր Իրանում երեք միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներից հետո ստեղծված իրադրությանը:

Ամերիկյան ավիահարվածներից և հետագա վերլուծությունից հետո ԱԷՄԳ-ն լայնամասշտաբ վնասներ է արձանագրել Սպահանի միջուկային օբյեկտում, այդ թվում՝ թունելների մուտքերում։ Ֆորդոյի միջուկային օբյեկտը նույնպես ուղիղ հարվածի է ենթարկվել, վնասները գնահատել հնարավոր չէ։ Լրացուցիչ հարվածներ են հասցվել Նաթանզի օբյեկտին, վնասվել է ուրանի հարստացման սարքը։ 

Գրոսին նաև հայտարարել է, որ բանակցությունները միակ ճանապարհն են՝ ապահովելու, որ Իրանն ապագայում միջուկային զենք չստեղծի։

Հայերեն فارسی Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով

Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ