ՊԵԿ-ը բացահայտել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք

3 րոպեի ընթերցում

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և իրացման փուլերում հարկերից խուսափելու դեպք։

«Օրերս, օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ էլեկտրոնային ծխախոտ ներմուծող ընկերությունը ներմուծված էլեկտրոնային ծխախոտները մանրածախ եղանակով վաճառում է ավելի ցածր գներով, քան էլեկտրոնային ծխախոտի ակցիզային հարկի գումարն է։ 

ԵԱՏՄ անդամ երկրից հերթական ներմուծման ժամանակ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում,  «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնահամալիրի տարածքում Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հետազոտության են ենթարկել ներմուծված էլեկտրոնային ծխախոտները։ Պարզվել է, որ ծխախոտի տուփերի վրա փակցված ինքնասոսնձվող պիտակներով ներկայացված ծավալները 10 անգամ պակաս են, քան այդ պիտակի տակ՝ իրական գործարանային տուփի վրա նշված ծավալները։ 

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ անդամ երկրներից և Չինաստանից ներմուծված էլեկտրոնային ծխախոտի հարկային և մաքսային փաստաթղթերում ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային ծխախոտի զգալիորեն նվազեցված ծավալներ և խուսափել է առանձնապես խոշոր չափի ակցիզային հարկի և ԱԱՀ-ի վճարումից։ Նշված ծխախոտները դրոշմավորվել են դրոշմապիտակներով, որոնց էլեկտրոնային գրանցումների ժամանակ կրկին պակաս են նշվել հեղուկների ծավալները։ Արդյունքում,  ընկերության կողմից էլեկտրոնային ծխախոտների հեղուկների իրական ծավալները հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում թաքցնելու միջոցով պետությանը պատճառվել է ավել քան 142 միլիոն դրամի վնաս։

Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հիմքով  հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Խուզարկություններ են իրականացվել ընկերության շուրջ 30 մանրածախ առևտրի կետերում։ Առգրավվել են վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և էլեկտրոնային ծխախոտներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրություն մեջ: 

ՊԵԿ-ից հայտնում են, որ ներմուծման բոլոր փուլերը վերահսկվում են, հետևաբար, ցանկացած խախտում կարող է բացահայտվել։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին