Ռուսաստան

Ռուսական զորքերը ավելի քան 270 ԱԹՍ և հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Ռուսական զորքերը ավելի քան 270 ԱԹՍ և հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ

Ուկրաինայի տարածքը hունիսի 21-ի գիշերը ենթարկվել է լայնածավալ հարձակման՝ Ռուսաստանի կողմից արձակված անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ուկրաինայի զինված ուժերը։

Նշվում է, որ ռուսական կողմը կիրառել է 272 անօդաչու թռչող սարք, որոնցից մի մասը եղել են հարվածային, իսկ մյուս մասը՝ նմանակող, ինչպես նաև արձակել է 8 հրթիռ։

Ուկրաինայի զինված ուժերն արձանագրել են, որ հաջողվել է խոցել 140 անօդաչու սարք, ևս 112-ը չեզոքացվել են։

Բացի դրանից, ուկրաինական պաշտպանության ուժերը ոչնչացրել են երեք «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ, մեկ «Կինժալ» տիպի աերոբալիստիկ հրթիռ և մեկ «Կալիբր» թևավոր հրթիռ։

Հարձակման հիմնական ուղղությունը եղել է Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքը։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի հաղորդագրության՝ վնաս է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին։

Պոլտավայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կոգուտը հայտնել է, որ քաղաքը դարձել է համակցված հարձակման թիրախ։ Նրա խոսքով՝ Կրեմենչուգում արձանագրվել են ինչպես ուղիղ հարվածներ, այնպես էլ բեկորներ են ընկել էներգետիկ օբյեկտների և բաց տարածքների վրա։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկացմամբ՝ հարձակման հետևանքով մեկ քաղաքացիական անձ ստացել է միջին ծանրության վնասվածքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում