Սոցիալական ծախսերի փոխհատուցում՝ պարզ քայլերի միջոցով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել սոցիալական ծախսերի փոխհատուցման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին։ Այսպես, եթե ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր և ունեք եկամտային հարկ, ապա Ձեր և Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած կրթական և առողջապահական սոցիալական ծախսերի դիմաց պետությունից կարող եք ստանալ փոխհատուցում։ 

Կրթական ծախսերը փոխհատուցվում են, եթե վճարել եք ուսման համար մանկապարտեզում, դպրոցում, քոլեջում, բուհում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, մարզադպրոցում և արտադպրոցական այլ հաստատություններում, նաև երաշխավորված այլ արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրերով կրթական ծառայությունների համար։ Փոխհատուցման ենթակա են նաև 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության վճարները։ Իսկ առողջապահական ծախսերը փոխհատուցվում են, եթե Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ վճարել եք ատամնաբուժական ծառայությունների համար։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50 000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100 000 դրամ։ Պետք է հիշել, որ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույնը չափը կազմում է տարեկան 100 000 դրամ:

Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախսերի դիմաց վճարումները կատարել անկանխիկ եղանակով, ծառայություն մատուցողից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ, ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով  և հենց նույն համակարգով ուղարկել դիմում ու ստանալ պետության կողմից վերադարձվող գումարը»։ 

Հայերեն

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար