Հայաստան

Հայաստանը վերահաստատում է սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման մեջ փախստականների ներառումն ապահովելու իր հանձնառությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը վերահաստատում է սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման մեջ փախստականների ներառումն ապահովելու իր հանձնառությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ ընդգծել է միջազգային հանրության համակարգված ջանքերի կարևորությունը՝ փախստականների իրավունքների ու նրանց առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ ՀՀ ԱԳ նախարարությունը նաև մատնանշել է, որ միայն իրական համագործակցության և համատեղ պատասխանատվության միջոցով կարելի է ապահովել կայուն լուծումներ: 

«Հայաստանը համերաշխություն է հայտնում յուրաքանչյուր անձի, որը ստիպված է եղել լքել իր տունը։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունն՝ ապահովելու փախստականների ներառումը մեր սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման մեջ։ Նրանց կարիքները հոգալով՝ մենք ներդրում ենք կատարում մեր համայնքների դիմադրողականության և աճի մեջ»,-նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում