Քաղաքականություն

Արտակ Զեյնալյանին Երևանի ավագանիում կփոխարինի Լինա Ղշյանը

1 րոպեի ընթերցում

Արտակ Զեյնալյանին Երևանի ավագանիում կփոխարինի Լինա Ղշյանը

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունում Արտակ Զեյնալյանին կփոխարինի «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Ղշյանը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո թափուր մանդատը տրամադրել է Լինա Ղշյանին։ 

Արտակ Զեյնալյանը վայր էր դրել Երևանի ավագանու անդամի մանդատը, քանի որ ՀՀ կառավարությունը նրա թեկնածությունն առաջադրել էր ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Զեյնալյանը հունիսի 19-ին խորհրդարանի կողմից ընտրվեց ՍԴ դատավոր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում