Տնտեսություն

IDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը Երևանում

2 րոպեի ընթերցում

IDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը Երևանում

Երևանի The Alexander, a Luxury Collection Hotel հյուրանոցի «Դվին» սրահում հունիսի 13-ին հաջողությամբ կայացավ «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» բացառիկ միջոցառումը, որը համատեղ կազմակերպել էին IDBank-ը և Henley & Partners-ը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում և արտերկրում գործունեություն ծավալող ներդրողներ, ֆինանսական մասնագետներ և բիզնես առաջնորդներ։ Հանդիպումը հնարավորություն տվեց մասնակիցներին ծանոթանալու գլոբալ շարժունակության, ներդրումային միգրացիայի և պրեմիում բանկային ծառայությունների վերջին միտումներին։

Բացման խոսքով հանդես եկավ Լիդա Սաֆարյանը` IDBank-ի Պրեմիում բանկինգի ղեկավարը, ով ներկայացրեց Հայաստանում մասնավոր բանկինգի զարգացման դինամիկան և վստահության վրա հիմնված հաճախորդային հարաբերությունների կառուցման փորձը:

Յակոպո Զամբոնին՝ Henley & Partners Շվեյցարիայի գործընկեր-ղեկավարը, հանդես եկավ համապարփակ ելույթով՝ անհատների համար ներդրումային միգրացիայի զարգացման և դրա ստեղծած հնարավորությունների վերաբերյալ։

Միջոցառումը շարունակվեց ոչ ֆորմալ ցանցային շփումներով` նպաստելով նոր բիզնես կապերի հաստատմանն ու գաղափարների փոխանակմանը։

IDBank-ը՝ որպես Հայաստանի առաջատար ֆինթեք բանկերից մեկը, ևս մեկ անգամ ընդգծեց իր նվիրվածությունը պրեմիում հաճախորդների համար անհատականացված լուծումներ ստեղծելուն։ Իսկ Henley & Partners-ը, որպես ներդրումների դիմաց քաղաքացիության և կացության իրավունքի տրամադրման հարցերով գլոբալ առաջատար խորհրդատվական ընկերություն, հայկական լսարանին ծանոթացրեց ներդրումային միգրացիայի առկա ծրագրերին և միտումներին։

Միջոցառումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել և նպաստեց մասնակիցների միջև խորացված համագործակցության հիմքերի ձևավորմանը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում