Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հարցին՝ մեկնաբանելով այն տեսակետները, որ Հայաստանը կորցրել է Լեռնային Ղարաբաղը։
«Շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ, բնականաբար, շատ մտածել եմ և իմ եզրակացությունը հետևյալն է՝ մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցը երկար տարիներ օգտագործվել է որպես թոկ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չկայանա։
«Հայաստանի Հանրապետությունը կայանում է, և ես դրա ապագայի նկատմամբ ավելի լավատես եմ, քան երբևէ»,-նշեց նա։