Հայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

2024 թվականի ապրիլ ամսին ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար-Բաղանիս տեղամասերում՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կողմից իրականացվել է Հայաստան-Ադրբեջան սահմանի 12,7 կիլոմետր հատվածի սահմանազատում, իսկ մայիսից նշված հատվածի պահպանությունն իրականացնում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ստորաբաժանումների կողմից՝ սահմանային ծառայության եղանակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայ-վրացական համաժողովի պատվիրակների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ սահմանապահ զորքերի կառավարման մարմնի ներկայացուցիչ, գնդապետ Մանվել Մայիլյանը։

Նրա տեղեկացմամբ՝ 2024 թվականի սեպտեմբերից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ՀՀ ՊՆ ստորաբաժանումներից պահպանության են ընդունել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի շփման գծի Բերքաբեր-Կիրանց և Կիրանց-Ոսկեպար միջանկյալ չսահմանազատված մոտ 7,6 կիլոմետր երկարությամբ տեղամասը։ 

«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ներկա պահին իրականացնում են Տավուշի մարզի Հայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր—Բաղաբիս ընդհանուր մոտ 20,3 կիլոմետր հատվածի պահպանությունը՝ «Բերքաբեր», «Կիրանց» և «Ոսկեպար» սահմանապահ ուղեկալների ուժերով ու միջոցներով։ Սահմանապահ վերակարգերը ծառայությունն իրականացնում են կահավորված բաց դիտակետերից, զինված հրաձգային զենքով (ԱԿ-74 պահեստատուփը կցված չէ զենքին), առանց զրահաբաճկոն և սաղավարտ։ Տեղամասը կահավորված է ցերեկային և ջերմատեսիլ տեսադիտման համակարգերով։ Պահպանվող տեղամասում իրականացվել է մոտ 10 կիլոմետր սահմանային ճանապարհների և փշալարային արգելափակոցների կառուցման, ինչպես նաև ականազերծման աշխատանքներ։ Նաև սահմանագծին զուգահեռ՝ կառուցված է 130 մետր հենապատ և 510 մետր մետաղական պարիսպ», - մանրամասնեց ՀՀ սահմանապահ զորքերի կառավարման մարմնի ներկայացուցիչը։ 

 

 

Հայերեն Русский

Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա. Փաշինյան

Արտոնություն հանրային տրանսպորտում. մանրամասնում է փոխքաղաքապետը

Թյուրընկալում կա. Գալջյանը Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն

Արտաքին աջակցության բացակայության պայմաններում քրդերը ստիպված են գնալ փոխզիջումային տարրեր պարունակող գործարքների. Արմեն Պետրոսյան

Qatar Airways-ը և Etihad-ը դադարեցրել են չվերթերը Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներ

Որոշ պատմություններ սկսվում են գաղափարից, իսկ ամենագեղեցիկները՝ հանդիպումից. Wildberries

Ֆրանսիական սուպերմարկետների սառնարանները հաքերային հարձակման են ենթարկվել. փչացել է միլիոնավոր եվրոյի ապրանք

Ինչ է սպասվում Երևանում կայանալիք COP17 համաժողովում

Կարմիր գրքի էջերից՝ վերադարձ բնություն. Երևանի կենդանաբանական այգու հազվագյուտ բնակիչները