Իրան

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

1 րոպեի ընթերցում

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հերքել է տեղեկատվությունը, թե իրանական կողմի բանակցային պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական «Fars» գործակալությունը, Արաղչին նշել է, որ նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է ԱԳ նախարարը՝ արձագանքելով Reuters գործակալության ավելի վաղ հրապարակած հաղորդմանը, ըստ որի Իրանի պատվիրակությունը Մուսկատում էր՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի շփումներ հաստատելու և լարվածության թուլացման շուրջ բանակցելու նպատակով։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իրանական և տարածաշրջանային աղբյուրներին, գրել էր, թե Թեհրանը միջնորդություն է խնդրել Քաթարից, Սաուդյան Արաբիայից և Օմանից՝ Վաշինգտոնի հետ շփումների կազմակերպման համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում