Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ
1 րոպեի ընթերցում

Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում, Աճառյան և Խուդյակով փողոցների մի շարք հասցեներում հունիսի 19-ի ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։