Ես Հայ առաքելական եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չեմ հայտարարել, պատերազմ հայտարարել են եկեղեցու կանոնակարգը խախտողները. վարչապետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ ինքը Հայ առաքելական եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չի հայտարարել,  պատերազմ հայտարարել են այն մարդիկ, որոնք խախտում են Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ 

«Ես Հայ առաքելական եկեղեցուն և Մայր Աթոռին չէի կարող, չեմ կարող և պատերազմ չեմ հայտարարել։ Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտում են Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, կուսակրոնության ուխտագիրը, խախտում են մեր ավանդույթները։ Իմ խնդիրը, որպես Հայ եկեղեցու հավատավոր հոտի համավատարիմ ներկայացուցիչ, եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին ու հոգևոր արմատներին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նկատել է, որ տարածաշրջանում, այո՛, իրադրությունը շատ բարդ է, և ինքը մի քանի օր ներքաղաքական հարցերի չէր անդրադառնում։

«Բայց դա չի նշանակում, որ մյուսներն այդ պասիվությունը պետք է օգտագործեին լկտի հարձակումներ անելու համար։ Այդ հարձակումները համարժեք պատասխան կստանան, հույս ունեմ՝ արդեն համոզվել եք»,-հավելել է նա։

Հայերեն English

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար