ՀՀ-ին սպառնալ որևէ մեկը չի կարող, ես ամենակոշտ և ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից արված հայտարարությունը եղել է ոչ թե եկեղեցու, այլ Հայաստանի մասին, իսկ այն մարդիկ, ովքեր կփորձեն սպառնալ Հայաստանի Հանրապետությանը, կարժանանան կոնկրետ գնահատականի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Սամվել Կարապետյանի շուրջ իրադարձությունները սկսեցին այն հայտարարությունից հետո, երբ նա աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։

«Փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ում կարող են գալ ինչ-որ մարդիկ, ինչ-որ տեղերից և ինչպես իրենք են ասում «իրենց ձևերով» ինչ-որ բան անել։ ՀՀ-ն ունի արձագանքի կոնկրետ լծակներ, և ես, ընդհանրապես, չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի նման բան ասել։ Ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս, որ որևէ մեկի լեզուն չպտտվի նման բան ասի։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, որտեղ յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական և հանրային կյանքին մասնակցելու իրավունք, բայց ՀՀ-ին սպառնալ որևէ մեկը չի կարող, ես ամենակոշտ և ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,-ասել է վարչապետը։

Խոսելով Սամվել Կարապետյանի կողմից արված արտահայտության մասին՝ Փաշինյանը նշել է, որ դա արժանացել և արժանանալու է կոնկրետ գնահատականի։

«ՀՀ ժողովուրդն էլ մեզ մեղադրում է, և ոմանք մեր երկրում ժողովրդավարությունը փորձում են նույնացնել թուլության հետ։ Ես ասում եմ՝ նրանք, ովքեր կշփոթվեն ժողովրդավարությունը շփոթել թուլության հետ, պետության համը կմնա  նրանց բերաններում։ Նրանք, ովքեր կասեն՝ եթե քաղաքական գործիչները և ճանապարհները չաշխատեն, մենք մեր ձևերով կմիջամտենք, արժանանալու են համարժեք պատասխանի»,-ասել է վարչապետը։

Հայերեն English

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար