Քաղաքականություն

Երևանում կայացել են Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարությունների հյուպատոսական խորհրդակցությունները

2 րոպեի ընթերցում

Երևանում կայացել են Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարությունների հյուպատոսական խորհրդակցությունները

Թուրքմենական կողմի նախաձեռնությամբ Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների հերթական հյուպատոսական խորհրդակցությունները:

Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, թուրքմենական կողմը՝ Թուրքմենստանի հյուպատոսական դեպարտամենտի պետ Դովլեթմուրատ Մուրատովի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի կոնվենցիայի շրջանակներում կողմերի միջև համագործակցության և քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցերը:

Թուրքմենական կողմը երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման նպատակով առաջարկել է նաև դիտարկել «Թուրքմենստանի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1999թ. ստորագրված քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու հնարավորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում