Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ
1 րոպեի ընթերցում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Ալիխանյան եղբայրներ, Վշտունի, Աբելյան փողոցների և Հաղթանակ 1-ին թաղամասի մի շարք հասցեներում հունիսի 16-ի ժամը 11:00-ից մինչև 12:20-ն ընկած ժամանակահատվածում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։