Պատահարներ

Շիրակի մարզի համայնքներում ստեղծվել են քամու  և կարկուտի վնասները գույքագրող հանձնաժողովներ

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի համայնքներում ստեղծվել են քամու  և կարկուտի վնասները գույքագրող հանձնաժողովներ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, քամու ու կարկուտի վնասները գույքագրելու, ամբողջական պատկերը կազմելու նպատակով մարզի բոլոր համայնքներում ստեղծվել են տեղային հանձնաժողովներ, որոնց կմիանան մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից,  Շիրակի մարզպետը  անցկացրել է արտակարգ խորհրդակցություն` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի 14-ին  արձանագրված ուժեղ քամու, տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի հետևանքները գույքագրելուն և հնարավորինս շուտ վերացնելուն առնչվող հարցեր: 

 Հունիսի 14-ին ժամը 19:00-ից սկսված ուժեղ քամին ու պտտահողմը զգալի ավերածություններ են առաջացրել մի շարք համայնքներում։ Ուժեղ պտտահողմը, 17-32 մ/վ արագությամբ քամին Գյումրի և Արթիկ քաղաքներում տանիքներ է վնասել, ծառեր արմատախիլ արել։ 

Մեծ Մանթաշ, Գետափ, Գեղանիստ, Հոռոմ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Պեմզաշեն գյուղերում վնասվել են բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ 

Մարզի մի շարք բնակավայրերի ցանքատարածություններ, ըստ ահազանգերի, տուժել են տեղացած ուժեղ կարկուտից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում