Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Արյան դոնորի օրվան նվիրված արյունատվությանը

2 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարի ևս մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը՝ նաև սեփական օրինակով ընդգծելով դոնոր դառնալու կարևորությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝  նշելով, որ նախարարը ԱՆ «Յոլյան»  արյունաբանության և ուռուցքաբանության Արյան բանկում մասնակցել է Արյան դոնորի օրվան նվիրված միջոցառմանը, նախքան արյուն հանձնելը զրուցել կենտրոնում բուժում ստացող փոքրիկ պացիենտների հետ։

«Սա մեր երկրի համար ռազմավարական կարևորագույն նշանակության ակցիա է, արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն․ քայլ առ քայլ գնում ենք անվարձահատույց դոնորության մշակույթի ձևավորմանը, զուգահեռաբար նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ատեղծմանը, բարելավմանը» ,- նշել է առողջապահության նախարարը։

Նախարարությունից նշել են՝ երեխաները երկար էին պատրաստվել օրվան․ իրենց ձեռքերով բացիկներ ու խորհրդանշական նվերներ պատրաստել՝ այսկերպ շնորհակալության հայտնելու իրենց դոնորներին, որոնց շնորհիվ է նաև կազմակերպվում իրենց բուժումը։

Հունիսի 14-ին` ժամը 09:00-ից մինչև 14:00 օրվա շրջանակում, Արյան բանկի 5 մարզային բաժանմունքներում ևս (Գյումրի, Վանաձոր, Գորիս, Արմավիր, Հրազդան) մեկնարկել է անվարձահատույց արյունատվության արշավը։  

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով