Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չի արձանագրվել

2 րոպեի ընթերցում

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը։ 

Նշվում է, որ չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։ 

Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել։ 

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը շարունակում է իրականացնել իրավիճակի մշտական մոնիթորինգ։

Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտից հարվածներ էր հասցրել Իրանի տարածքին՝ թիրախավորելով երկրի միջուկային և ռազմական օբյեկտները։ Ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով Նաթանզի միջուկային կայանի վերգետնյա հատվածը իսրայելական հարվածների հետևանքով ոչնչացվել է։ Հունիսի 13-ի երեկոյան նաև լուրեր տարածվեցին, որ Ադրբեջանը Իրանի հետ սահմանին ստուգել է ռադիացիայի մակարդակը։ 

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը