Արզնիում կանցկացվի հայկական, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթն ու խոհանոցը մեկ տեղում․ Կոտայքի մարզի Արզնի համայնքում հունիսի 14-ին կազմակերպվում է «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագիրը կրող հայկական և ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այն անցկացվում է առաջին անգամ և նպատակ ունեն դարձնել ավանդական։ 

«Փառատոնի անցկացման վայրը պատահական չէ ընտրված, հաշվի է առնվել մի քանի հանգամանք։ Արզնին նախ մեր ազգային փոքրամասնություններից մեկը ներկայացնղ համայնք է, խոսքն ասորիների մասին է։ Մյուս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ այլ մարզերում փառատոններ անցկացվում են, սակայն Կոտայքում՝ ոչ։ Փառատոնների անցկացման ժամանակ պետք է հաշվի առնվի նաև  համաչափ տարածվածությունը։ Իհարկե, լավ է, որ հեռավոր սահմանային մարզեր են ուղղորդվում միջոցառումները, սակայն չպետք է մոռանանք նաև մյուս մարզերը, որոնք ևս մեծ պոտենցիալ ունեն»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։ 

Փառատոնին կներկայացվեն հայկական և ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ ներառյալ խոհանոցը, երաժշտությունը, երգն ու պարն իրենց ընդհանրություններով և առանձնահատկություններով։ Այցելուները կարող են վայելել հայկական և ազգային փոքրամասնությունների ավանդական ուտեստները։ Հատուկ տաղավարներում մասնակից թիմերը կպատրաստեն և կներկայացնեն տարբեր ժողովուրդների ավանդական ուտեստներն ու խոհարարական ավանդույթները։ Մասնագիտական հանձնաժողովն էլ կգնահատի ներկայացված ուտեստները, իսկ օրվա ավարտին կհայտարարվեն հաղթողները «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահաղացում», «Բացարձակ հաղթող» անվանակարգերում։ 

Առանձին տաղավարներում կներկայացվեն արհեստագործական արտադրանքներ, ազգային արվեստի գործեր։ Փառատոնի մշակութային գոտում էլ կլինի ավանդական և ժամանակակից երաժշտություն, երգ, պար։ Այցելուների համար կկազմակերպվեն նաև խաղեր և մրցույթներ։ 

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները