Իրավունք

Քաղաքացիական դատարաններում գործերի ծանրաբեռնվածությունը նվազել է 80 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Քաղաքացիական դատարաններում գործերի ծանրաբեռնվածությունը նվազել է 80 տոկոսով

Քաղաքացիական դատարաններում գործերի քննության տեմպերն էականորեն բարելավվել են՝ շնորհիվ այն կարգավորման, որով մինչև 2 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջները հանձնարարվում են նոտարներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ընդգծելով, որ այս քայլը հնարավորություն է տվել զգալիորեն բեռնաթափել դատարանները։

«Նախորդ տարվա ընթացքում դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցվել է 80 տոկոսով՝ այս կարգավորման շնորհիվ։ Այդ դեպքերում հայցերը դատարան չեն ներկայացվել, ինչը թույլ է տվել դատավորներին կենտրոնանալ ավելի բարդ գործերի վրա»,-ասաց նա։ 

Գալյանը հավելեց, որ նման արդյունավետ լուծումները կփորձեն ներդնել նաև դատավարության այլ ոլորտներում՝ քրեական և վարչական գործերով ընթացակարգերում, ինչը կբերի ամբողջ դատական համակարգի արդյունավետության բարձրացման։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում