Աշխարհ

Air India-ի մարդատար ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ահմեդաբադում

1 րոպեի ընթերցում

Air India-ի մարդատար ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ահմեդաբադում

Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռը թռիչքից հետո կործանվել է Հնդկաստանի արևմուտքում գտնվող Գուջարաթի նահանգի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի շրջանում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ India Today-ը հաղորդում է, որ ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Times of India-ն պարզաբանում է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը Boeing 787 Dreamliner էր։

Air India-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ինքնաթիռն Ահմեդաբադից ուղևորվում էր Լոնդոնի Գեթվիք օդանավակայան։ 

Ըստ ANI գործակալության՝ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից դուրս գտնվող քաղաքային տարածքում։

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում