Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Nokia ընկերության ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Nokia ընկերության ավագ փոխնախագահ Ռոլֆ Վերներին և ընկերության փոխնախագահ Պիտեր Վուկովիցին: Հանդիպմանը ներկա էին նաև «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Արտյոմ Խաչատրյանը և Արամ Խաչատրյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվել է հեռահաղորդակցության ոլորտում Nokia և Ucom ընկերությունների առաջիկա համագործակցության, մասնավորապես՝ 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ներկա և ապագա ծրագրերը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Nokia ընկերության գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով հեղինակավոր կազմակերպության կարևոր դերը տնտեսության զարգացման և նորարարությունների ոլորտում: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանում թվայնացման գործընթացներին, ինչպես նաև երկրի տնտեսական զարգացման զգալի ներուժին:

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն