Հայաստանի նախագահն ու ԱԳ նախարարը հանդիպել են Արգենտինայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Նիցցայում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, հանդիպել են Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արարատ Միրզոյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ, որում ԱԳ նախարարն իր տպավորություններով է կիսվել տեղի ունեցած համաժողովից։

«Լեռներից մինչև օվկիանոսներ, Հայաստանից մինչև Արգենտինա. ուրախ եմ մասնակցել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովին՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պատվիրակության մաս։ 

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովը կարևոր ներգրավվածություն էր, քանի որ մենք՝ միջազգային գործընկերների վստահության և աջակցության շնորհիվ, լավագույն ջանքերը գործադրեցինք Հայաստանում կայանալիք շատ հաջող և արդյունքների միտված  ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն (COP-17) անցկացնելու համար»,-ասված է ՀՀ ԱԳ նախարարի գրառման մեջ։

 

Հայերեն العربية English Español Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն