Հայաստանը կարող է դարպաս դառնալ՝ ապահովելով Հնդկաստանի կապը Եվրոպայի հետ. ԱԺ փոխնախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններում արձանագրվել են հսկայական փոփոխություններ, համագործակցության ակտիվություն է նկատվում տարբեր ուղղություններով՝ պաշտպանություն, ռազմարդյունաբերություն, տեխնոլոգիական ոլորտ, լոգիստիկա, կրթություն, զբոսաշրջություն։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակոբ Արշակյանն այդ մասին խոսել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում։

«Մենք կարող ենք դարպաս դառնալ՝ ապահովելով Հնդկաստանի կապը Եվրոպայի հետ Իրանով, Վրաստանով և Սև ծովով։ Այդ համատեքստում կցանկանայի նշել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որով մեր հնդիկ գործընկերները շատ հետաքրքրված են։ Այն լավ հարթակ կարող է լինել, թեև շատ սահմանափակումներ կան՝ աշխարհում տարբեր հակամարտություններով պայմանավորված։  Եթե հիմա «Խաղաղության խաչմերուկ»-ն աշխատեր, միլիարդավոր դոլարներ անցնեին Հայաստանի ճանապարհներով ու երկաթուղով, ապա դա նաև բարգավաճում ու կայունություն կբերեր մեր տարածաշրջանին»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը։ 

Ինչ վերաբերում է հայ-հնդկական հարաբերությունների մյուս ուղղություններին, Արշակյանը հավելեց, որ հնդիկ գործընկերները հետաքրքրված են Հայաստանով, մեր երկրում կրթություն ստանալու հնարավորություններով։  

«Արդեն 3 հազար ուսանող Հնդկաստանից սովորում է մեզ մոտ, բայց այդ թիվը կարող է ավելին լինել։ Եվ ահա այստեղ կարևորվում է կարողությունների զարգացումը, ընդլայնումը, երբ նման խոշոր երկրի հետ համագործակցելու մասին ենք խոսում։ Եթե անդրադառնանք պոտենցիալին, ապա, ինչպես գիտեք, մեզ մոտ կառուցվում է Ակադեմիական քաղաքը, որը այդպիսի կարողություններ կարող է ձևավորել»,- նշեց Արշակյանը։ 

Նրա տեղեկացմամբ՝ հայկական կողմը հնդիկ գործընկերների հետ քննարկում է նաև տեխնիկատնտեսական, լոգիստիկ գործընկերությանը վերաբերող հարցեր։ ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ նշվածի համատեքստում Երևանի և Նյու Դելիի միջև նման կապ ստեղծելու ջանքերը հաջողությամբ կպսակվեն։ 

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն