Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Ռիտա Շվարցելյուր-Զուտտերն անդրադարձել են Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներին:

1 րոպեի ընթերցում

Նիսում հունիսի 9-ին անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը:

Ինչպես  «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին:

Հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունն արդյունավետ և ներառական համաժողովի անցկացման առնչությամբ՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի ամբողջական և բովանդակային մասնակցությունը:

Հայերեն English Español Français Русский 中文

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան