Ռուսաստան

Մասկի հայրը, որը ժամանել է Մոսկվա, Պուտինին անվանել է տպավորիչ անձնավորություն

1 րոպեի ընթերցում

Մասկի հայրը, որը ժամանել է Մոսկվա, Պուտինին անվանել է տպավորիչ անձնավորություն

Ձեռնարկատեր Էրոլ Մասկը, որն աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի հայրն է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է տպավորիչ անձնավորություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կարծում եմ, որ նա (խմբ.՝ Պուտինը) շատ տպավորիչ անձնավորություն է, շատ տպավորիչ և կայուն։ Նա ապացուցել է դա», - ասել է Էրոլ Մասկը Մոսկվայում անցկացվող «Ապագայի ֆորում-2050»-ի շրջանակներում։

Նա, սակայն, չի պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրաստվում է հանդիպել ՌԴ նախագահի հետ։

Ձեռնարկատերը նաև նշել է, որ կցանկանար Պուտինից «լավ առաջնորդություն սովորել»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում