Իրավունք

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը

1 րոպեի ընթերցում

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն 510 հզր 954 ՀՀ դրամի վնասը: 

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում