ASUS ProArt P16. Հզոր պրոցեսոր և AI ստեղծագործելու համար
11 րոպեի ընթերցում

Նոթբուքերի արտադրողները վաղուց առանձին շարքեր են նախատեսում ստեղծագործ մասնագետների համար։ ASUS ProArt շարքը այս շարքի ամենատպավորիչներից ամեկն է։ 2025 թվականին շարքը զգալիորեն ընդլայնվեց և թարմացվեց՝ շեշտը դնելով շարժունակության, հզորության և արհեստական բանականության վրա։
ProArt P16-ը շարքի առաջատար մոդելն է՝ նոթբուքերի համար նախատեսված GeForce RTX 50 շարքի գրաֆիկական քարտով։ Այս սարքն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է ստեղծագործող մասնագետնեին՝ հստակ 4K OLED էկրան, AMD Ryzen AI 9 պրոցեսորի շնորհիվ գերազանց արտադրողականություն, մարտկոցի երկարատև աշխատանք և NVIDIA Studio ստանդարտների աջակցություն։ Բացի դրանից, այս մոդելը առաջարկում է ոչ միայն արտադրողականություն, այլև ստեղծագործականության վրա կենտրոնացած էրգոնոմիկա։ Օրինակ՝ նոթբուքը հագեցած է վիրտուալ կառավարիչով՝ Adobe հավելվածներում տարբեր հրամանների ավելի արագ կատարման համար։
Այս նյութում կանդրադառնանք այն բանին, թե ինչպես է ASUS-ը օգտագործում արհեստական բանականությունը իր սարքում և ինչպես այն կարող է հեշտացնել գրաֆիկային, տեսանյութերի կամ անիմացիային վերաբերող առաջադրանքները։
Մինիմալիստական մետաղյա կորպուս
Այս նոութբուքում արտադրողները կարողացան հասնել արտադրողականության, դիմացկունության և դյուրակիրության միջև հավասարակշռության։ Կորպուսը պատրաստված է սև գույնի դիմացկուն անոդացված մետաղից, կափարիչի վրա դեկորատիվ մանրամասներ չկան։ Միակ դիզայներական լուծումը թարմացված տարբերանշանն է։
Բարակ կորպուսը՝ ընդամենը 14.9 մմ հաստությամբ և 1.85 կգ քաշով, նախատեսված է գրասենյակից դուրս աշխատելու համար։ Ինչպես շատ այլ ASUS նոթբուքեր, ProArt P16-ը ունի MIL-STD-810H հավաստագիր և փորձարկվել է ցնցումների, թրթռումների, փոշու, խոնավության և ծայրահեղ ջերմաստիճանի տատանումների պայմաններին համատասխանելուն։ Նման փորձարկումների ենթարկվելը նշանակում է անվտանգության մեծ պաշար ունենալ առօրյա պայմաններում աշխատելիս։
ASUS-ի ինժեներները նախատեսել են այնպիսի դետալներ, ինչպիսիք են թաքնված կրունկը, որը նաև բարելավում է օդափոխությունը։ Մեմբրանային ստեղնաշար՝ 1.7 մմ ստեղների խորությամբ և առանձին ստեղնով՝ Copilot վիրտուալ օգնականին «կանչելու» համար։
Սենսորային թաչփադի վրա այժմ ունի նոր DialPad սենսորային վահանակ։ Այս կառավարիչը թույլ է տալիս արագ փոփոխել կարգավորումները՝ մասնագիտական ծրագրերում և Adobe-ի հետ համատեղելի ծրագրերում։ Կառավարիչը կարող է անհատականացվել, ինչը նշանակում է, որ օգտատերը կարող է ընտրել իրեն հաճախ անհրաժեշտ եղող կարգավորումները և ցուցադրել դրանք DialPad-ի վրա։
Կրեատիվ առաջադրանքները AMD պրոցեսորի հուսալի ձեռքերում են
AMD Ryzen AI 9 HX 370 պրոցեսորը դարձել է ASUS-ի նոր նոթբուքերի, այդ թվում՝ ProArt P16-ի, հիմնական բաղադրիչը և արագորեն հաստատվել է որպես պրոֆեսիոնալ աշխատանքային առաջադրանքների համար ամենահզոր չիպերից մեկը։
Այն կառուցված է Zen 5 ճարտարապետության վրա և համատեղում է 12 միջուկ՝ ապահովելով 24 թել և 36 ՄԲ քեշ։ Դրա հզորությունը հատկապես ակնհայտ է արհեստական բանականության հետ կապված առաջադրանքներում. ներկառուցված XDNA 2 նեյրոնային պրոցեսորը ստեղծում է մինչև 50 TOPS, իսկ AI ընդհանուր արտադրողականությունը գերազանցում է 80 TOPS-ը։ Սա ավելի բարձր ցուցանիշ է, քան տեղական արհեստական բանականության մշակման նվազագույն շեմը առաանց ամպ տեղափոխելու։
Զարմանալի չէ, որ արտադրողները նախապատվություն են տալիս հենց այս պրոցեսորին, քանի որ այս բնութագրերի շնորհիվ նոթբուքը հիանալի լուծում է տեսանյութերի, գրաֆիկայի, 3D-ի և գեներատիվ արհեստական բանականության գործառույթների համար։
Առանց գերտաքացման կայուն աշխատանքն ապահովելու համար տեղադրված է հզոր հովացման համակարգ՝ երեք օդափոխիչով, Thermal Grizzly հեղուկ մետաղական ջերմային ինտերֆեյսով և փոշու ֆիլտրերով։ Սարքը հագեցած է մինչև 64 ԳԲ LPDDR5X հիշողությամբ, մինչև 2 ՏԲ արագ SSD-ով և աջակցում է գերարագ WiFi 7-ին։
Գրաֆիկա
ProArt P16 գրաֆիկան ժամանակակից ստեղծագործողների համար կարևոր գործիք է։ Այս մոդելը հագեցած է GeForce RTX™ 50 շարքի նոթբուքերի համար գրաֆիկական քարտով, որը հիմնված է Ada Lovelace ճարտարապետության և NVIDIA Studio-ի կողմից հավաստագրված հարթակի վրա։ Արագացված տեսանյութերի վերակոդավորումը, եռաչափ տեսարանների ռենդերինգը, իրական ժամանակում ճառագայթի հատաձգումը և տեսանյութերի խմբագրումը կատարվում են սահուն և առանց հապաղման։
AI-ն ակտիվորեն օգտագործվում է ինչպես ձայնի, այնպես էլ պատկերի բարելավման համար՝ տեսանյութում աղմուկի ավտոմատ նվազեցումից մինչև տեքստուրայի ստեղծում և պատկերի ցայտունության բարձրացում։ Օրինակ՝ Adobe Premiere Pro-ում խմբագրումը, Autodesk Maya-ում մոդելավորումը կամ Blackmagic Design հավելվածում աշխատանքը դառնում է ավելի արագ և կայուն՝ շնորհիվ Studio-ի օպտիմալացված դրայվերների։
AI հավելվածներ
ASUS ProArt P16-ը առաջարկում է ներկառուցված արհեստական բանականության հավելվածների ամբողջական էկոհամակարգ, որը նախատեսված է ստեղծագործող մասնագետների համար։ StoryCube-ը հարմար է մեծ ծավալի տեսանյութերի և լուսանկարների հետ աշխատելու համար։ Այս խելացի մեդիա պատկերասրահը ավտոմատ կերպով տեսակավորում է լուսանկարներն ու տեսանյութերը ըստ բովանդակության՝ հեշտացնելով ֆայլերի որոնումը, արտահանումը և կազմակերպումը՝ թե՛ ամպում, թե՛ հենց սարքում։
MuseTree-ն հավելված է, որն աշխատում է օֆլայն ռեժիմով։ Այն թույլ է տալիս ստեղծել եզակի պատկերներ։ Օգտատերը կարող է ձևակերպվել առաջադրանքը որպես տեքստ, ձեռքով նկարված ուրվագիծ կամ «մտքի քարտեզ», և հավելվածը ստեղծում է ստեղծագործական վիզուալիզացիա՝ հիմնված արհեստական բանականության վրա։
Բացի դրանից, ProArt P16-ը հագեցած է AI վեբ տեսախցիկով՝ տվյալների անվտանգության բարելավման համար, և AI աղմուկի չեղարկման համակարգով՝ աղմուկը նվազեցնելու և հեռակա տեսակոնֆերանսի ժամանակ հստակ ձայն ստանալու նպատակով։
Օպերացիոն համակարգի թարմացումից հետո նոթբուքը կունենա ինտելեկտուալ որոնում՝ Recall և միաժամանակյա թարգմանություն տարբեր լեզուներից՝ իրական ժամանակում Live Captions-ի միջոցով։
Խելացի ծրագրային ապահովում ստեղծագործական առաջադրանքների համար
ASUS-ը առաջարկում է ֆիրմային ծրագրերի հզոր հավաքածու։ Էկոհամակարգի հիմքում է ProArt Creator Hub ստեղծագործական հավելվածը, որը թույլ է տալիս վերահսկել համակարգի պարամետրերը, կարգավորել արտադրողականությունը, հովացման ռեժիմները և ճշգրիտ գունային մատուցումը։ Pantone-ի հետ համագործակցության շնորհիվ ներկառուցված է պրոֆեսիոնալ գույների կառավարման մոդուլ։
Նոթբուքը անհատական նպատակներին և խնդիրներին հարմարեցնելու համար անհրաժեշտ է ներբեռնել MyASUS-ը՝ տեխնիկական աջակցության, թարմացումների և կարգավորումների համար նախատեսված ունիվերսալ ծրագիր։ Այստեղ կարող եք միացնել OLED էկրանի պաշտպանությունը այրումից, կառավարել միկրոֆոնի աղմուկի նվազեցումը, ընտրել աուդիո պրոֆիլներ, կարգավորել լիցքավորումը, արտադրողականությունը և WiFi ռեժիմները։ Կարող եք նաև անհատականացնել էկրանը (պայծառություն, թարմացման հաճախականություն, գունային տարածություն) և սենսորային վահանակը։
ASUS Lumina OLED էկրան
ASUS ProArt P16-ը առանձնանում է առաջադեմ Lumina OLED էկրանով, որը ծածկում է DCI-P3 գունային տարածության 100%-ը և ունի Pantone-ի կողմից հավաստագրված ճշգրիտ գույների վերարտադրություն։ Կողմերի հարաբերակցությունը 16:10 է, իսկ լուծաչափը՝ 3840x2400։ Էկրանը նաև աջակցում է ստիլուսին
Ցայտագունության հարաբերակցությունը՝ 1,000,000:1, արձագանքման ժամանակը՝ 0.2 միլիվարկյան։ Այս էկրանը իդեալական է լուսանկարների և տեսանյութերի պրոֆեսիոնալ մշակման, դիզայնի վիզուալիզացիայի և մուլտիմեդիա դիտելու համար։ Ծրագիրը թույլ է տալիս փոխել գունային գամման որոշակի առաջադրանքի համար։ Օրինակ՝ կինոյի համար կարող եք սահմանել DCI-P3 ռեժիմը, իսկ բովանդակության ստեղծման համար՝ sRGB ստանդարտը։
Բացի դրանից, ProArt P16-ը հագեցած է պրոֆեսիոնալ աշխատանքի համար անհրաժեշտ պորտերով՝ երկու USB-A, երկու Type-C (USB 3.2 և USB 4.0), լիարժեք HDMI 2.1 միակցիչ, 3.5 մմ համակցված աուդիո միակցիչ և բարձր արագությամբ SD Express քարտռիդեր։ Արտաքին Ethernet ադապտերը ներառված է։
Ընդլայնված երաշխիք
ASUS, ROG և TUF նոթբուքեր գնողների համար գործում է ASUS Perfect Warranty ընդլայնված երաշխիքի ծրագիրը։ Եթե գնել եք նոթբուք 2025 թվականի հունվարի 1-ից հետո, ծրագիրը կապահովի պաշտպանություն պատահական անկումից, հոսանքի տատանումներից, հեղուկի պատճառած վնասից, ինչպես նաև ֆիզիկական վնասներից:
ASUS Perfect երաշխիքից օգտվելու համար օգտատերը պետք է ստեղծի ASUS հաշիվ և գրանցի նոթբուքը գնումից հետո 90 օրվա ընթացքում:
Ամփոփում
ProArt P16-ը հզոր նոթբուք է ստեղծագործական առաջադրանքների համար։ Այն համատեղում է բարձր արդյունավետությունը, բարձրորակ էկրանը և շարժունակությունը։ Այս սարքը հեշտությամբ կարող է խմբագրել լուսանկարներն ու տեսանյութերը, ստեղծել եռաչափ ռենդերինգ, գրաֆիկա և գործի դնել արհեստական բանականության հավելվածները՝ ի շնորհիվ Ryzen AI 9 պրոցեսորի, նոթբուքերի համար նախատեսված GeForce RTX™ 50 գրաֆիկական քարտի և բարձրորակ OLED էկրանի։
ProArt P16-ը հիանալի ընտրություն է վիդեոգրաֆների, գրաֆիկական դիզայներների և նկարիչների համար, որոնք պորտատիվ սարքի և արտադրողականության կարիք ունեն։