Քաղաքականություն

Իրանն արձագանքել է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին

1 րոպեի ընթերցում

Իրանն արձագանքել է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր պատժամիջոցները մի շարք իրանական և ոչ իրանական ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Mehr-ը, Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են իրանցի ժողովրդի վրա առավելագույն ճնշման անմարդկային և ձախողված քաղաքականության շրջանակներում, ոչ միայն անօրինական են, խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև ԱՄՆ իշխող վարչակարգի խորն ու չդադարող թշնամանքի ևս մեկ վկայություն են: 

Բաղային ընդգծել է, որ, անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք մշակվել և իրականացվում են Իրանի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ ճնշումն ուժեղացնելու,  մարդու հիմնարար իրավունքներից զրկելու նպատակով, էլ ավելի կամրապնդեն Իրանի ժողովրդի վճռականությունը ՝ պաշտպանելու իրենց օրինական իրավունքներն ու շահերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում