ԱՄՆ մաքսային և սահմանապահ խումբը դեռ չի ժամանել Հայաստան․ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներից մաքսային և սահմանապահ թիմի նախատեսվող այցը Հայաստան դեռ տեղի չի ունեցել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի դրույթներից մեկին, որի համաձայն՝ ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմ պետք է ժամանի Հայաստան՝ աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։

«Խոսքը մեր սահմանային անցումը վերահսկող մեխանիզմների, մեր հնարավորությունների ընդլայնման ու լավարկման մասին է։ Խոսքը տեխնիկական գործընթացների մասին է, հայ սահմանապահ ծառայությունների կարողությունների ընդլայնման մասին է։ Դրա տակ այլ բան պետք չէ հասկանալ։ Այդ խումբը դեռ չի ժամանել»,-նշել է Արարատ Միրզոյանը։ 

2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի Հայաստան՝ աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները