Իրավունք

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 205 մլն դրամը

1 րոպեի ընթերցում

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 205 մլն դրամը

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության  կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է հանցավոր կազմակերպության անդամների կողմից ներդրումային խարդախություններով զբաղվելու, փողերի լվացում կատարելու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու, ձեռք բերելու և պահելու, ապօրինի գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 205 մլն ՀՀ դրամ գումար:

Նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում