Արարատ Միրզոյանն ակնկալում է, որ մինչև աշուն Բուդապեշտում Հայաստանի դեսպանությունը կսկսի գործել

2 րոպեի ընթերցում

Բուդապեշտ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ակնկալում է, որ Հայաստանի դեսպանությունը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կսկի գործել մինչև 2025 թվականի աշուն։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանն ասել է Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՀՀ ԱԳՆ-ի 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը 2024 թվականին դեսպանություններ է բացել Ուրուգվայում, դիվանագիտական գրասենյակներ է բացել Սերբիայում և Լուքսեմբուրգում, այս տարի արդեն կա որոշում Օմանի Սուլթանությունում դեսպանություն բացելու մասին, որի իրագործման համար ՀՀ ֆինանսների նախարարությունից հավելյալ ֆինանսական միջոցներ են ակնկալվում։ 

«Ըստ այդմ, պահանջվող 82 միլիոն դրամը կօգտագործենք ԱԳ նախարարության ներկայիս բյուջեից, իսկ 52 միլիոն դրամը՝ պահուստային ֆոնդից կհատկացվի։ Այս  պահին ընթացքի մեջ է Կիպրոսում դեսպանության բացումը, Կիպրոսում ՀՀ դեսպանն արդեն նշանակված է, գտնվում է Նիկոսիայում, և հիմա լոգիստիկ հարցերն ենք լուծում։ Կարծում եմ, որ մինչև աշուն Բուդապեշտում մեր դեսպանությունը կսկսի գործել»,-նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ արդեն 2025 թվականի այս ժամանակահատվածի դրությամբ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 184 պետության հետ։

Հայերեն English Français

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց