Մշակույթ

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ

2 րոպեի ընթերցում

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ

Հայաստանի պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կվերակազմակերպվի և կդառնա «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հաստատվեց կառավարության հունիսի 5-ի նիստում։

Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել թանգարանի արդյունավետ գործունեությունը՝ առանց առանձին իրավաբանական անձի ստեղծման անհրաժեշտության։ 

Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, գործող թանգարանն իր հիմնադրման՝ 2016 թվականի ապրիլից ի վեր, զբաղվում է հայկական ռազմական արվեստի և պատմության մասին ցուցադրական նյութերի համալրմամբ, հաշվառմամբ, պահպանմամբ ու հանրայնացմամբ։ Թանգարանի վերակազմակերպման նախաձեռնությունն ուղղված է այս գործունեության շարունակականությանն ու արդյունավետ կառավարմանը՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության շրջանակում։ 

Նախագծով սահմանվում է, որ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը միացվելու է «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին՝ վերջինիս կազմում դառնալով առանձին մասնաճյուղ։ Միաժամանակ կարգավորվում են նաև անշարժ և շարժական գույքի ամրացման, հատկացման և օգտագործման իրավունքի հետ կապված հարաբերությունները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում