Իրավունք

Կալանավորվել է էլեկտրական ծխախոտների խանութ-սրահի մասնաճյուղերից գողություն կատարած անձը

2 րոպեի ընթերցում

Կալանավորվել է էլեկտրական ծխախոտների խանութ-սրահի մասնաճյուղերից գողություն կատարած անձը

Էլեկտրական ծխախոտների խանութ-սրահի մասնաճյուղերից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձը կալանավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Ա.Ա.-ն էլեկտրական ծխախոտների վաճառքով զբաղվող խանութ-սրահի մասնաճյուղերից գողացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4 մլն ՀՀ դրամից ավելի էլեկտրական և այլ ծխախոտներ։

Դեպքերի առթիվ նախաձեռնված 6 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում: 

2025 թվականի մայիսի 26-ին վերոհիշյալ արարքները կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա.Ա.-ն ձերբակալվել է: 

2025 թվականի մայիսի 27-ին Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (գողությունը) (3 դրվագ), 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով  (գողության փորձը) (2 դրվագ) և 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողությունը): 

2025 թվականի մայիսի 28-ին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- տեղեկացնում են Քննչական կմիտեից՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:         

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում