Հռոմի պապը Պուտինին կոչ է արել ժեստ անել հանուն Ուկրաինայում խաղաղության

1 րոպեի ընթերցում

Հռոմի Լևոն XIV պապը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը շարունակելու կարևորության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 4-ի երեկոյան հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։

«Պապը կոչ է արել, որ Ռուսաստանը խաղաղությանը նպաստող ժեստ անի։ Նա ընդգծել է երկխոսության կարևորությունը՝ կողմերի միջև դրական շփումներ ստեղծելու և հակամարտության լուծումներ գտնելու համար», - ասվում է Վատիկանի մամուլի քարտուղար Մատեո Բրունիի տարածած հայտարարության մեջ։

Բացի այդ, Բրունիի խոսքով, ուկրաինական ճգնաժամի շուրջ զրույցի ընթացքում խոսվել է հումանիտար իրադրության, կարիքի դեպքում օգնություն տրամադրելու անհրաժեշտության և ռազմագերիների փոխանակման հարցում ջանքերը շարունակելու մասին։

Ըստ հայտարարության՝ Լևոն XIV-ը նաև խնդրել է երախտագիտության խոսք փոխանցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ Հռոմի պապի ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքի համար։ Քահանայապետն ընդգծել է, որ «ընդհանուր քրիստոնեական արժեքները կարող են օգնել խաղաղություն գտնելուն, կյանքի պաշտպանությանը և դավանանքի ազատության ապահովմանը»։

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ