Աշխարհ

Հնդկաստանում կրիկետի մարզադաշտի մոտ տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ 7 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանում կրիկետի մարզադաշտի մոտ տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ 7 մարդ է զոհվել

Հնդկաստանի Բենգալուրու քաղաքի կրիկետի մարզադաշտի մոտ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ 

Մարզադաշտում միջոցառում է անցկացվել՝ նվիրված «Ռոյալ Չելենջերս Բենգալուրու»-ի կողմից Հնդկաստանի Պրեմիեր լիգայի առաջին տիտղոսի նվաճմանը։

Հունիսի 3-ին Բենգալուրուն մրցաշարի եզրափակիչ խաղում հաղթել է «Փունջաբ Քինգս»-ին։

Ըստ հեռուստաալիքների հրապարակած կադրերի՝ հազարավոր մարդիկ, որոնցից մի քանիսը թափահարում էին թիմի կարմիր դրոշը, շարվել էին քաղաքի կենտրոնում գտնվող Չինասվամի մարզադաշտ տանող փողոցներում, երբ կրիկետի թիմը երեկոյան ավտոբուսով ժամանել է մրցավայր։

Հրմշտոցներից հետո տարածված կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանը մի վիրավոր հանդիսականի տեղափոխում շտապօգնության մեքենա, իսկ այլ մարդիկ հավաքված են մեկ այլ անձի շուրջը, որը, կարծես, անգիտակից վիճակում ընկած է գետնին։

Հնդկաստանում տարբեր միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ կրոնական, երբ մեծ բազմություն է հավաքվում, հրմշտոցներն ու այլ պատահարները հազվադեպ չեն։

Հունվարին Մահա Կումբհ հինդուիստական ​​փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ զոհվել էր առնվազն 30 մարդ, երբ տասնյակ միլիոնավոր մարդիկ հավաքվել էին սրբազան ջրերում լողալու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում