Ռուսաստան

Շոյգուն և Կիմ Չեն Ընը քննարկել են երկկողմ համագործակցությունը, Ուկրաինայի շուրջ իրադրությունը

1 րոպեի ընթերցում

Շոյգուն և Կիմ Չեն Ընը քննարկել են երկկողմ համագործակցությունը, Ուկրաինայի շուրջ իրադրությունը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հունիսի 4-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ քննարկել է Մոսկվայի և Փհենյանի համագործակցությունը, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրադրությունը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

«Սերգեյ Շոյգուին ընդունել է ԿԺԴՀ պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընը։ Զրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել ընկերական փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվել են տարբեր բնագավառներում համագործակցության հարցեր, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրադրության և Կորեական թերակղզում տիրող իրադրության վերաբերյալ», - հայտնել է Փհենյանում Ռուսաստանի դեսպանատունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կողմերը քննարկելու են նաև Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի առանձին կետեր, ինչպես նաև ուկրաինական ուժերից ՌԴ Կուրսկի մարզի ազատագրմանը մասնակցած հյուսիսկորեացի զինվորների «հավերժացման հարցը»։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում