Ադրբեջան

Կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք թիրախային չեն. ԳՇ պետ

1 րոպեի ընթերցում

Կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք թիրախային չեն. ԳՇ պետ

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը սահմանային իրադրությունը գնահատում է հարաբերական կայուն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ասրյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

«Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերական կայուն: Կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք թիրախային չեն: Այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորվում են, դրանց մասով պաշտոնական տեղեկատվություն տալիս ենք»,–ասաց Ասրյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից՝ Խոզնավարի ուղղությամբ կրակելու փաստը հերքելուն՝ ԳՇ պետը նկատեց, որ ադրբեջանական կողմը, միանշանակ, կասի, թե իրենք չեն, իսկ իրականում իրենք են:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի կրակոցների նպատակին՝ նա ասաց. «Եթե հակառակ կողմից կրակոցներ են արձակում, դրանք և մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու, և սահմանային բնակչության վրա ճնշում գործադրելու նպատակ ունեն: Փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում