2024 թվականին գրանցվել է 5.9 տոկոս տնտեսական աճ. ֆինանսների նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի համար 2024 թվականը սկսվել է բարձր տնտեսական աճով, որը թեև տարվա ընթացքում որոշ չափով դանդաղել է, սակայն պահպանվել է բարձր մակարդակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում։

Նախարարի խոսքով՝ 2024 թվականին տնտեսական աճը կազմել է 5.9%, ինչը 1.1 տոկոսային կետով պակաս է բյուջեի թիրախից, սակայն 0.1 տոկոսային կետով գերազանցում է 2025 թվականի բյուջեի կանխատեսումները։ 

Հովհաննիսյանը պարզաբանեց, որ աճը պայմանավորված է մի շարք գործոններով՝ հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների կողմից իրականացվող սպառմամբ և տնտեսական ակտիվությամբ, ներքին և արտաքին պահանջարկի ընդլայնմամբ։ 

Նախարարը նաև ընդգծեց, որ տնտեսական աճն ուղեկցվել է մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճով։ 2023 թվականին այն կազմել է 3 միլիոն 189 հազար դրամ (8,125 ԱՄՆ դոլար), իսկ 2024-ին արդեն հասել է 3 միլիոն 338 հազար դրամի (8,500 ԱՄՆ դոլար)։ 

«2024 թվականի սեպտեմբերին արդեն տեսանելի էր, որ տարվա տնտեսական աճը կկազմի մոտ 5.8 տոկոս։ Փաստացի ունեցել ենք 5.9 տոկոս»,- եզրափակեց նախարարը։ 

Հայերեն English Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում