Իրավունք

Ավազակություն կատարած օտարերկրացիները ձերբակալվել են

2 րոպեի ընթերցում

Ավազակություն կատարած օտարերկրացիները ձերբակալվել են

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը մայիսի 31-ի ժամը 1.50-ի սահմաններում հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը Երևանի Ռիգայի փողոցի մի տնից գլխի վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 32-ամյա օտարերկրացու։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, մինչ այդ ահազանգ է ստացվել նաև նշված տան սեփականատիրոջից:

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ անհայտ անձինք մուտք են գործել նշված տուն, ծեծի ենթարկել վարձակալությամբ բնակվող օտարերկրացի երիտասարդներին և զենքի գործադրմամբ պահանջել կրիպտոարժույթ։

Ըստ աղբյուրի՝ ավազակության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Երևան քաղաքի քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները վնասազերծել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել են օտարերկրյա քաղաքացի 31 և 35 տարեկան երկու տղամարդու: Նրանք տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում